Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Սա քաղաքական օրակարգ չէ, հիմնահարցերից շեղող բազմասերիանոց շոու է

Սա քաղաքական օրակարգ չէ, հիմնահարցերից շեղող բազմասերիանոց շոու է
14.12.2025 | 14:06

Հայաստանի հիմնախնդիրները շատ են՝ արտաքին կուրսի անորոշություն, տնտեսական զարգացման մոդելի բացակայություն, քաղաքական և իրավական դաշտերի չկայացածություն, իշխանության բոլոր ճյուղերի ղեկավարումը մեկ անձի ձեռքում կենտրոնացում, պատերազմի ավարտից 5 տարի անց Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի չկնքում, 2020-ից հետո սահմանամերձ տարածքների ավելի քան 200 քմ-ի օկուպացիա, Բաքվում հայ գերիների, որպես հանցագործներ, դատավարություն, Հայաստանում թմրամոլության, խաղամոլության, հարբեցողության ծաղկում, գաղափարական, մշակութային գեդրացիա և այլն։ Հայաստանի քաղաքական դաշտը, հանրությունը․լրատվամիջոցերը, փոխանակ այդ խնդիրները, դրանց հնարավոր լուծումները քննարկեն, քննարկում են, թե Նիկոլ Փաշինյանն այս կիրակի ո՛ր եկեղեցում պատարագի մասնակցեց, քանի մարզպետ, քաղաքապետ Հայաստանի տարբեր տեղերից պատարագի բերման ենթարկվեց, հերթական շուռ եկած քահանան պատարագին ինչպես զեղչեց կաթողիկոսի անունը։ Սա քաղաքական օրակարգ չէ, հիմնահարցերից շեղող բազմասերիանոց շոու է։ Այսպես էլ գնում եք խորհրդարանական ընտրությունների, որ ժողովուրդը ձեզ քվե տա։ Քվե տա,որ ի՞նչ անեք, ևս 5 տարի Նիկոլ Փաշինյան քննադատե՞ք՝ իրավիճակ փոխելու նպատակով գործելու փոխարեն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ